Դեկտեմբերի 3-ին MEZZO ակումբում և դեկտեմբերի 4-ին KAMI ակումբում կկայանան «Ben Poole &Band» խմբի երևանյան համերգները` «Եվրոպական բլյուզ կրուիզ» ամենամյա ծովային երաժշտական ճամփորդության կազմակերպիչ՝ «Voyages Byblos» (Ֆրանսիա) ճամփորդային ընկերության նախաձեռնությամբ և Բլյուզի հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Համերգներին նախատեսվում է նաև արդեն ավանդույթ դարձած համատեղ նվագակցություն հայ երաժիշտների հետ:
Բրիտանական ժամանակակից բլյուզ-ռոքի վառ ներկայացուցիչ Բեն Փուլը, չնայած իր երիտասարդ տարիքին, շատ հայտնի է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Բենի կատարողական ոճը համախմբում է իր մեջ տարբեր ոճերի համակցություն: Բրիտանացի արտիստն իր բենդի հետ ամեն տարի տասնյակ համերգներ է ունենում աշխարհի տարբեր երկրներում: Նրան բնորոշում են որպես «բլյուզի ծագող աստղ», «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ» կամ պարզապես «հաջորդ Ջո Բոնամասա»: